Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իր կողմնակիցներին նայել ռեփեր Նիքի Մինաժի հետույքին, ըստ Independent-ի։
Միչիգանում Հանրապետական կուսակցության կողմնակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է այն լուրը, որ ինքը գնահատել է Օհայոյի սենատոր Ջոն Հասթեդի հետույքը։ Քաղաքական գործիչը խոստովանել է, որ սխալ է թույլ տվել և նախկինում երբեք չի նայել տղամարդկանց կազմվածքին։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը սովորաբար նայում է կանանց հետույքին։ Թրամփը պնդել է, որ ռեփեր Նիքի Մինաժն ունի «գեղեցիկ հետույք» և խնդրել է նրան ցուցադրել իր մարմնակազմությունը։
«Դժվար է չնկատել։ Կանգնի՛ր։ Եվ ես կվերադառնամ իմ ներողությանը։ Հուսով եմ՝ Նիքին չի վիրավորվել, քանի որ մենք սիրում ենք նրան։ Նա մեզ հետ է երկար տարիներ», - հայտարարել է քաղաքական գործիչը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից