Գյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվել
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 00։26-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ռասկատլյան փողոցի տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։05-ին, մարվել՝ 01։47-ին։
Այրվել է տան հյուրասենյակի և խոհանոցային հատվածի 50 քմ տարածքը՝ գույքով։ Մեկ քաղաքացու տեղում բուժօգնություն է ցուցաբերվել։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից