Արշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունը
Իրավունք
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպանի միջնորդությունը՝ թույլատրելով նրան չմասնակցել դատական նիստերին մինչև հարցաքննության փուլը։
Պաշտպան Արսեն Բաբայանը նաև միջնորդել է դռնփակ քննել Սրբազանի առողջական վիճակին վերաբերող հարցը։ Արշակ Սրբազանը միացել է նիստերին իր մասնակցությունից ազատվելու միջնորդությանը։
Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցներին վարկաբեկելու նպատակով նրանցից մեկի ուսապարկում թմրամիջոց տեղադրելու հանձնարարություն տալու համար։ Ըստ մեղադրանքի՝ խոսքը թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասին է։ Գործով իրեղեն ապացույց հանդիսացող թմրամիջոցն անհետացել է քննչական մարմնից, իսկ Սրբազանը երեք ամիս կալանքի տակ է եղել։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից