Քարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվել
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12։45-ի սահմաններում, վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 36-ամյա Հովհաննես Ա․-ն, իր վարած՝ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված խոշոր եղջերավոր անասունին։
Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է, քարերը թափվել են ճանապարհին, իսկ անասունը տեղում սատկել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, որոնք սահմանազատել են տարածքը։ Դեպքի վայրում աշխատել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը։
Դեպքի առթիվ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Պարզվում է սատկած անասունի սեփականատիրոջ ինքնությունը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից