Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
Իրավունք
«Հետքի» տեղեկություններով՝ մոտ 30 րոպե առաջ կալանավոր Հ. Ե.-ն փախել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։
Հ. Ե.-ն կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան դատարան էին տեղափոխել դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։
Դեպքից հետո Արմավիրում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում։
Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հաստատել է տեղեկությունը՝ «Հետքին» հայտնելով, որ կալանավորին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։
Դեպքի հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից