Արտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայի
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։40-ի սահմաններում, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Երևանի բնակիչ՝ 48-ամյա Գուրգեն Գ․-ն, իր վարած «Deepal» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Պետրոսյան փողոցում վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված հատվածով անցնող երկու հետիոտնի։
Դրանից հետո «Deepal»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով բախվել է կայանված «Nissan Tiida»-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը դեպքի վայրից չի հեռացել։ Ահազանգի համաձայն՝ ժամանել է շտապօգնության խումբ, և քաղաքացիների ու բժիշկների օգնությամբ վրաերթի ենթարկված երկու անձինք տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, որոնք սահմանազատել են տարածքը։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Դեպքի վայր է ժամանել քննչական խումբը։
Վրաերթ-վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննությամբ պարզվում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև վրաերթի ենթարկվածների և վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Քննիչի հանձնարարությամբ «Deepal»-ը տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից