Դատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ Վաղարշապատից
Իրավունք
Դատարանը թույլատրել է Էջմիածնի գրասենյակի ղեկավար, արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանին, որն անցնում է քրեական գործով, բուժկենտրոններ այցելելու նպատակով դուրս գալ Վաղարշապատից։
Դատարանը նաև թույլատրել է նրան չմասնակցել դատական նիստերին, բացառությամբ այն նիստերի, որոնց ընթացքում նրա անձնական ներկայությունն անհրաժեշտ կլինի։
Ավելի վաղ Արշակ Խաչատրյանի նկատմամբ գործում էր Վաղարշապատից չբացակայելու մասին ստորագրություն և վարչական հսկողություն։
Հոգևորականը նախորդ տարվա դեկտեմբերին ձերբակալվել էր թմրամիջոցների ապօրինի իրացման մեղադրանքով։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից