Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով
Հայաստան
2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրլն 431 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14.4%-ով կամ 305.7 մլրդ դրամով։
Պետական բյուջեի ծախսերը կազմել են 2 տրլն 403 մլրդ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 9%-ով կամ 197.9 մլրդ դրամով։
Արդյունքում՝ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով, մինչդեռ 2025 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել էր 79.9 մլրդ դրամ պակասուրդ։ Միաժամանակ, 2026 թվականի առաջին ինն ամիսների համար ծրագրված էր 474.4 մլրդ դրամ պակասուրդ։
Տվյալները հրապարակել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից