Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր
Աշխարհ
Իրանի փոխնախագահ Մոհամմադ-Ռեզա Արեֆն աջակցել է ադրբեջանցի աղջիկներին, որոնք Ադրբեջանում հետապնդումների են ենթարկվում հիջաբ կրելու համար։
«Գիտության նախարարությանը երախտագիտություն հայտնելով՝ իրանական համալսարանների՝ հիջաբ կրող ադրբեջանցի աղջիկներին ընդունելու պատրաստակամության համար, ես առողջապահության և կրթության նախարարներին, ինչպես նաև կրթության ոլորտի այլ պաշտոնյաներին և համալսարանական ղեկավարությանը խնդրում եմ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ ադրբեջանցի ուսանողների ընդունելությունն ու ուսումը շարունակելու համար»,- նշել է նա։
Ավելի վաղ Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի-Սարրաֆը հայտարարել էր ադրբեջանցի աղջիկներին իրանական համալսարաններում ընդունելու պատրաստակամության մասին։
«Իրանական համալսարանների դռները բաց են Ադրբեջանի այն աղջիկների համար, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ։ Մենք կարող ենք ընդունել Մուհամմադ մարգարեի հավատարիմ դուստրերին, որոնք ստիպված են հանել հիջաբը՝ կրթության իրենց իրավունքն իրացնելու համար»,- նշել է նա։
Այսօր ավելի վաղ Բաքուն մեղադրել է Թեհրանին ներքին գործերին միջամտելու մեջ՝ ադրբեջանցի աղջիկների կրթության մասին հայտարարության պատճառով


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից