«Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս
Սպորտ
«Ոսկե գնդակ»-2026-ի մրցանակաբաշխությունն առաջին անգամ կանցկացվի Ֆրանսիայի տարացքից դուրս:
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Լոնդոնի London Palladium թատրոնում տեղի կունենա համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակներից մեկի՝ «Ոսկե գնդակի» 70-րդ մրցանակաբաշխությունը։ Հիշեցնենք, որ արարողությունը տեղի կունենա Լոնդոնի ժամանակով 20:00-ին, իսկ Երևանի ժամանակով՝ հոկտեմբերի 27-ի 00:00-ին։
France Football ամսագրի հիմնադրած մրցանակի պատմության մեջ առաջին անգամ արարողությունը կանցկացվի Ֆրանսիայի սահմաններից դուրս։ Իսկ այս տարի կլրանա «Ոսկե գնդակի» հիմնադրման 70-ամյակը։ Լոնդոնում միջոցառման անցկացումը նաև խորհրդանշական նշանակություն ունի․ 1956 թվականին մրցանակի առաջին դափնեկիրն է դարձել անգլիացի ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզը։
Տարվա լավագույն ֆուտբոլիստի տղամարդկանց անվանակարգում առաջադրված է 30 թեկնածու։ Հավակնորդների թվում են Լիոնել Մեսսին, Կիլիան Մբապեն, Էրլինգ Հոլանդը, Հարի Քեյնը, Լամին Յամալը, Ուսման Դեմբելեն, Վինիսիուս Ժունիորը, Ջուդ Բելինգհեմը, Լաուտարո Մարտինեսը և այլ հայտնի ֆուտբոլիստներ։
Հատկանշական է, որ պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն արդեն երրորդ տարին անընդմեջ չի ընդգրկվել մրցանակի հավակնորդների ցանկում։
Հարկ է նշել նաև, որ 2025 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր էր ճանաչվել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից