Սամաթիայում հայ կնոջ սպանության հետ կապված նոր սենսացիա
Համաշխարհային Մամուլ
Ստամբուլի Սամաթիա թաղամասում սպանված Մարիցա Քուչուքի տան մոտ գտնվող խանութի թալանից հետո գողը հաղորդագրություն է թողել. «Ես էի մարդասպանը»: Այս մասին հաղորդում է Hurrietdailynews պարբերականը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 28-ին Մարիցա Քյուչուքը դաժանաբար սպանվել էր Սամաթիա թաղամասում: Սպանությունից հետո հետաքննչական մարմինները ստեղծել էին հատուկ խումբ՝ հանցագործին բացահայտելու համար, չնայած անվտանգության տեսախցիկների կատարած նկարների:
Այնուամենայնիվ, Hürriyet Daily News-ի հետ կապված ոստիկանական աղբյուրները դեռ չեն հաստատել այս միջադեպը: Եսայի Դեմիրը՝ սուրբ Գևորգ եկեղեցու տնօրենը, նշել է, որ դեռևս շուտ է մեկնաբանություններ տալու համար:
Պարբերականը նաև նշում է, որ բացի Մարիցա Քյուչուքից՝ հարձակումներ են տեղի ունեցել տարեց հայ կանանց վրա Սամաթիայում և Բաքիրքոյ վայրերում: Կանանցից մեկը՝ 87-ամյա Թուրֆանդա Աշըքը, կորցրել էր աչքը, իսկ 84-ամյա Սուլթան Աքյարը, թալանվել և վիրավորվել էր: Հունվարի 27-ին Սամաթիայում բողոքի ակցիա էր կազմակերպվել հայ կանանց վրա հարձակման դեմ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)