Ռուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև
Ռուսաստան
Արևմտյան երկրներն ակտիվորեն օգտագործում են պատժամիջոցներն ու մաքսատուրքերը՝ որպես համաշխարհային մեծամասնության պետությունների վրա ճնշման միջոցներ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ, «Եդինայա Ռոսսիյա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Արևմտյան երկրները նախկինում էլ, առավել ևս հիմա, ակտիվորեն օգտագործում են պատժամիջոցները, մաքսատուրքերը, առևտրային շրջափակումը՝ որպես քաղաքական ճնշման միջոցներ համաշխարհային մեծամասնության բազմաթիվ պետությունների նկատմամբ՝ օգտվելով այն հանգամանքից, որ մի շարք դիրքերում այդ երկրներն որոշակի առավելություններ ունեն»,- նշել է նա, հաղորդում է РИА Новости-ն։
Նա նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար անօրինական միակողմանի սահմանափակիչ միջոց է սահմանվել։
«Ռուսաստանը ինչպես կանգուն էր, այնպես էլ կանգուն է և զարգանում է նույնիսկ այս 30 հազար միջոցների ճնշման ներքո, սակայն դա ինքնին բավականին խոսուն է»,- հավելել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից