Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում»
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել հունական «Օլիմպիակոսի» կազմում:
Հունաստանի առաջնության 8-րդ տուրում «Օլիմպիակոսը» սեփական խաղադաշտում 5:0 հաշվով հաղթել է «Կալամատային»: Թիկնիզյանը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ երկրորդ խաղակեսի առաջին րոպեին գոլային փոխանցում է կատարել Ժոտա Սիլվային: 27-ամյա հայ ֆուտբոլիստը 7-րդ հանդիպումն է անցկացրել ընթացիկ մրցաշրջանում: «Օլիմպիակոսը» 19 միավորով երկրորդ տեղում է և 2 միավոր է զիջում առաջատար «Պանատինաիկոսին»:


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից