Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը
Աշխարհ
Տարածքային փոխզիջումների հարցը կարող է դառնալ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված առաջիկա եռակողմ բանակցությունների քննարկման առարկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այս բոլոր հարցերն, այսպես թե այնպես, կարող են քննարկվել խաղաղ կարգավորման փորձերի շրջանակում։ Շատ լուրջ զրույց է սպասվում՝ բաղկացած հսկայական թվով մանրամասներից», – ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Մենք չէինք ցանկանա այս մանրամասները հրապարակայնորեն քննարկել, քանի որ կարծում ենք, որ դա կվնասի հնարավոր խաղաղ գործընթացի հետագա ընթացքին», – ընդգծել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից