Volvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնաց
Ժամանց
Volvo-ն 2027 թվականին կներկայացնի նոր էլեկտրական ամենագնաց, որը նախատեսված կլինի եվրոպական շուկայի ավելի մատչելի գնային հատվածի համար։
Ըստ Automotive News-ի՝ նոր մոդելի մեկնարկային գինը կարող է լինել 50 հազար դոլարից ցածր։ Թեև ընկերությունը դեռ պաշտոնապես չի բացահայտել մեքենայի անվանումն ու բնութագրերը, ենթադրվում է, որ այն կկոչվի EX50։ Ակնկալվում է, որ նոր մոդելը կլինի ներկայիս EX40-ից ավելի բարձր և երկար։

ԱՄՆ-ում նոր ավտոմեքենան կարող է փոխարինել Volvo-ի փոքր էլեկտրական ամենագնաց EX30-ին։ Ընկերության ամերիկյան ստորաբաժանման ղեկավարի խոսքով՝ դրա գինը կարող է մոտ լինել EX30-ի համար նախկինում նախատեսված 35 հազար դոլարին։ Volvo-ն մինչև 2030 թվականի վերջը նախատեսում է ներկայացնել 13 նոր ավտոմեքենա՝ դրանք հարմարեցնելով ԱՄՆ-ի, Եվրոպայի և Չինաստանի շուկաներին։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից