Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում
Այլ
Ռուս հայտնի երգչուհի Ժասմինը առաջին անգամ նկարահանվել է կինոյում։ Երգչուհին, ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, նկարահանվել է «Զայրույթի մարզումը» կինոնկարում։ Այն էկրան կբարձրանա 2027 թվականին։ Նախագծում հանդես են եկել նաեւ՝ Սերգեյ Գարմաշը, Ելենա Յակովլեւան, Նիկիտա Կոլոգրիվին եւ այլոք։
Ժասմինը խոստովանել է, որ նկարահանման հարթակում բազմաթիվ օգտակար խորհուրդներ է ստացել պրոֆեսիոնալ դերասաններից։ Ժասմինի հերոսուհին ֆիլմի մեծ մասում հղի է։ Խոստովանել է, որ շատ է տպավորվել նկարահանումներից եւ դրական հիշողություններ ունի պահպանված։ Նաեւ՝ չի պնդել, որ շարունակելու է կինոյում նկարահանվել։ Ասել է միայն, որ փորձառությունն անչափ հետաքրքիր էր ու ուսուցողական։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից