Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան
Հրապարակումներ
Իմ սիրելի դստրիկը՝ իմ հինգ հրաշալի ձագերից մեկը, աննկուն կամքի, անսահման աշխատասիրության և իր բնածին տաղանդները հետևողականորեն զարգացնելու շնորհիվ հասավ իր նպատակին՝ մասնակցել Մանկական Եվրատեսիլին, և, Աստծո կամոք, միանգամից կրկնապատկեց հաջողությունը՝ դառնալով այդ փառատոնի թագուհին։
Բերկրանքը ժայթքում է իմ բոլոր բջիջներից։ Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը։
Բայց խոսքս հատուկ ուղղում եմ նաև բոլոր հայրերին. եղբայրնե՛ր, զբաղվե՛ք ձեր երեխաներով մանրամասնորեն։ Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի։ Երեխաների տաղանդները զարգացնելն այնքան լուրջ գործ է, որ ԵՐԿՈՒ ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում։
Շնորհակալ եմ այս հրաշքը կերտող ամբողջ թիմին՝ Armenian Public TV և YANG MUSIC SPACE, իմ մեծ ընտանիքին և, իհարկե, իմ արքայադստրիկին։
Գրել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից