«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը «Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ» Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառով Audi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցի Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» 

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններից հետո իշխող ՔՊ կուսակցության քարոզիչները շտապեցին սոցիալական ցանցերը ողողել «հաղթական» ռեպորտաժներով ու ցուցադրական հպարտությամբ։ Առանձնակի ոգևորությամբ մատնանշվում է, օրինակ՝ Կիրանցում արձանագրված մոտ 90 տոկոսանոց արդյունքը։ Սակայն քաղաքագիտական սթափ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս թվերը ոչ թե իշխանության իրական ժողովրդականության կամ ժողովրդավարական հաղթանակի վկայություն են, այլ քաղաքական համակարգի խոր ճգնաժամի և գիտակցված ինքնախաբեության ցայտուն դրսևորում։

Ուղղակի խնդիրն այն է, թե ինչպես է իշխանությունը հասել այդ արդյունքին ընտրություններից շատ ավելի վաղ։ Կիրանցի պարագան ինքնին խոսուն է. մի գյուղում, որտեղ վերջին սահմանազատման հետևանքով հողերի ու տարածքների մի մասն անցավ ադրբեջանական կողմին, իսկ տեղի բնակչությունը երկարատև ու ցավոտ պայքար մղեց ապրելու սեփական իրավունքի համար, իշխող ուժի ստացած բարձր տոկոսները ոչ թե աջակցության, այլ այլընտրանքի իսպառ բացակայության հետևանք են։

Իշխանությունը ընտրությունների ելքը կանխորոշեց դեռևս քվեարկության օրվանից առաջ։ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իշխող թիմն ուղղակիորեն գլխատեց տեղական մակարդակում իր համար վտանգ ներկայացնող ողջ ռեսուրսը։ Տեղերում ազդեցություն, հեղինակություն և լուրջ կշիռ ունեցող այն գործիչները, ովքեր ընդունակ էին քպական վարչական ապարատի դեմ իրական ու մրցունակ պայքար մղել, նպատակաուղղված չեզոքացվեցին։ Շինծու քրեական վարույթները, անհամաչափ կալանավորումներն ու ուժային ապարատի ճնշումները ձևավորեցին մի այնպիսի մթնոլորտ, որտեղ պայքարի ընդունակ գործիչները կա՛մ ֆիզիկապես զրկվեցին մասնակցության հնարավորությունից՝ հայտնվելով անազատության մեջ, կա՛մ էլ ստիպված եղան հրաժարվել ընտրապայքարից։

Այսպիսով, դաշտը նախապես մաքրվեց ռեալ մրցակիցներից։ ՔՊ-ն շատ տեղերում ընտրություններին գնաց, ըստ էության, մենակ՝ մրցելով կա՛մ սեփական ստվերի, կա՛մ էլ քաղաքական կշիռ չունեցող, ֆիկտիվ միավորումների հետ։ Նման պայմաններում, գործադրելով վարչական ողջ լծակները, բարձր տոկոսներ արձանագրելը ոչ թե հպարտության առիթ է, այլ ժողովրդավարական ինստիտուտների բացահայտ ոտնահարում։ Սա ոչ թե ազատ ընտրություն էր, այլ վարչաքաղաքական մեքենայի միջոցով իշխանությունը վերարտադրելու ձևական արարողակարգ։

Ժողովրդավարության դիակի վրա նման տոկոսներ արձանագրելով՝ իշխանությունը հասնում է ոչ թե կայունության, այլ ստեղծում է պայթյունավտանգ մի իրավիճակ, որն առաջին հերթին սպառնում է հենց իրեն։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ այն քաղաքական համակարգերը, որոնք քաղաքացուն զրկում են ընտրության և այլընտրանքի իրական իրավունքից, իրենց տակ դնում են դանդաղ ազդեցության ռումբ։ Հասարակությունը, որի քաղաքական ձայնն ու դիմադրողականությունը խեղդվում են վարչական ու իրավական բռնաճնշումներով, չի դառնում հնազանդ. այն դառնում է լռել յայն վտանգավոր։ Կուտակված դժգոհությունն ու օտարումը պետական համակարգից վաղ թե ուշ գտնելու են իրենց ելքը։ Երբ քաղաքական դաշտը նախապես մաքրված է լինում ինստիտուցիոնալ այլընտրանքներից, այդ դժգոհությունը դուրս է գալիս քաղաքական հունից՝ ստեղծելով մի իրավիճակ, որտեղ նույնիսկ ամենաբարձր տոկոսներն այլևս ի վիճակի չեն լինում ապահովել քաղաքական իրական կայունություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը «Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել էԱրտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ամենադիտված