Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները Հրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթը Հորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջ Փաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքը Վատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան «Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբը Լեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ով Կանխվել է հրդեհի տարածումը հարակից տներ Մայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլար 

Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Բնականաբար, ցանկացած երկրի տնտեսության մասին իրական պատկերացում կազմելու համար պետք է ուշադրություն դարձնել մի քանի գործոնի՝ Հայաստանի տնտեսությունը որքանո՞վ է արտադրողական, որքանո՞վ է դիվերսիֆիկացված, ինչի՞ հաշվին է աճում, և որքանո՞վ է այդ աճը կայուն։ Առավել ևս Հայաստանի համար չափազանց կարևոր է, թե ինչպիսի տնտեսություն ունենք՝ արտադրո՞ղ, թե՞ հիմնականում ներմուծող ու վերավաճառող: Իհարկե, երկուսն էլ կարևոր ոլորտներ են և անհրաժեշտ են տնտեսությանը, բայց երկարաժամկետ զարգացման տեսանկյունից դրանց ազդեցությունը նույնը չէ։

Այս տեսանկյունից ուշագրավ պատկեր է ի հայտ բերում 1000 խոշոր հարկատուների ցանկը: Սակայն բանն այն է, որ Հայաստանի տնտեսության առանձնահատկություններից մեկը կախվածությունն է սահմանափակ թվով խոշոր ընկերություններից: Առաջին հիսնյակում գտնվող ընկերությունների վճարած հարկերը անհամեմատ մեծ ծավալ են կազմում ընդհանուր հարկային բլոկում: Այդ իսկ պատճառով, որպես կանոն, մենք դիտարկում ենք առաջին հերթին հենց «լավագույն հիսնյակը»:

Այն, որ արդեն որերորդ անգամ այս ցանկը գլխավորում է հեռախոսների, տեխնիկայի, դրանց աքսեսուարների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող Mobile Centre ընկերությունը, ինքնին բավական հետաքրքիր է, առավել ևս, որ հիսնյակում միանգամից 12 կազմակերպություն զբաղվում է տարբեր ապրանքների ներմուծմամբ ու վաճառքով: Խոսքը, հասկանալի է, միայն տեխնիկային չի վերաբերում, այլ նաև վառելիքին, խմիչքներին, ծխախոտային արտադրանքին և այլն: Այս ոլորտում, ի մասնավորի, խոշորներից են «Ֆիլիպ Մորիս Արմենիա», «Վեգա», «ՎիԷլՎի», «Դոմուս» ընկերությունները:

 Խոշորների ցանկի երկրորդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ վճարած մոտ 61 մլրդ դրամ հարկերով։ Հետաքրիքր է, որ Հայաստանի հանքարդյունաբերության առաջատարը անցած տարվա նույն ժամանակամիջոցի հետ համեմատած ավելի է վճարել մոտ 64 տոկոսով կամ 24,7 մլրդ դրամով ավելի հարկ։ Այստեղ պետք է նշել, որ հիսնյակում տեղ է գտել ևս երեք հանքարդյունաբերական ընկերություն՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատը, «Թեղուտը» և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Հաջորդ առաջատար ոլորտը բանկային համակարգն է: Առաջին հիսուն հարկատուների ցանկում միանգամից ինը բանկ է՝ Արդշինբանկ, Ամերիաբանկ, Ակբա բանկ, Ինեկոբանկ, ՎՏԲ-Հայաստան բանկ, Կոնվերս բանկ, Էվոկաբանկ, ԱյԴի բանկ, Հայէկոնոմբանկ:

Վերջապես, որպեսզի կարողանանք պատասխանել նյութի սկզբում նշված հարցին, թե ինչպիսի տնտեսություն ունի մեր երկիրը, պետք է անդրադառնանք նաև արտադրությանը (ինչպես միշտ, հանքարդյունաբերությունը դիտարկում ենք առանձին): Այստեղ, ֆուտբոլային լեզվով ասած, բանկերի հետ ունենք ոչ-ոքի արդյունք, այսինքն՝ հիսնյակում կա ինը արտադրող: Սակայն հետաքրքիր է, որ դրանցից երեքը զբաղվում են ծխախոտի արտադրությամբ: Խոսքը «Գրանդ տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» և «Սիգարոն» ընկերությունների մասին է: Երկու ընկերություն զբաղվում է ոչ ոգելից խմիչքների արտադրությամբ («Կոկա Կոլա», «Ջերմուկ»): Ինչ վերաբերում է սննդի արդյունաբերությանը, ապա, այս ոլորտի երկու առաջատարները «մշտական» ունեն լավագույն հիսնյակում: Խոսքը Հայաստանի քաղցրեղենի արտադրության առաջատար «Գրանդ Քենդի» ընկերության և մսամթերքի արտադրության առաջատար «Աթենք» ընկերության մասին է:

Հիսնյակում այդպիսի «մշտական» ունեն նաև կապի երեք օպերատորները՝ «Վիվա Արմենիան», «Յուքոմը», «Տելեկոմ Արմենիան»: Այս անգամ էլ նրանք լավագույնների մեջ են:

Ի հավելում՝ նշենք, որ շատ մասնագետներ ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Արարատի ցեմենտի գործարանն այս 9 ամիսներին նվազեցրել է հարկերը ավելի քան 400 մլն դրամով՝ անցյալ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ։ Բանն այն է, որ մինչ գործարանը խլելը և կառավարիչ նշանակելը այս տարվա թե՛ առաջին եռամսյակում, թե՛ կիսամյակում արձանագրվել է հարկերի աճ՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իսկ ահա քաղաքական դրդապատճառներով մի քանի օր շարունակ գործարանի դռները կապարակնքելու, ապա և կառավարիչ նշանակելու արդյունքում գործարանը զգալի քիչ հարկեր է վճարել:

Իհարկե, միայն վճարած հարկերի թվերը հազիվ թե մասնագիտական տեսանկյունից վերջնական ու լիարժեք եզրակացություններ կատարելու համար հիմք լինեն, սակայն առնվազն ցույց են տալիս, որ տնտեսության աճի մասին խոսելիս կարևոր պետք է լինի ոչ միայն հարկերի ծավալը, այլև այն, թե ինչի հաշվին է այդ աճն ապահովվում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկմանԴոնբասի դիմաց՝ անդամակցությո՞ւն դաշինքին․ Թրամփի առաջարկը բարդ ընտրության առաջ է դրել ԵվրոպայինԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ ՆահապետյանՊուտինի և Թրամփի հանդիպումը դարձել է նրանց ութերորդ շփումը վերջին ինը տարումԹրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել ԵվրոպայումԿայացել է GTA VI տեսախաղի համաշխարհային թողարկումըԹուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել ԻսրայելինԿոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդԱլեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըԹարգմանիչ ու օգնական՝ ակնոցի մեջ․ Google-ի ու Samsung-ի նոր քայլըԷրդողանը հայտնել է Թուրքիայում բորսայական ճգնաժամի գործով 136 ձերբակալության մասինNvidia-ն փոխում է շուկայի տրամադրությունը․ ԱՄՆ ֆյուչերսներն աճում են«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՈսկին՝ ավելի քան մեկ տարվա նվազագույնին․ գինը կորցրել է 2 տոկոսՇատ բան եմ ասել, հետո՞. Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ (տեսանյութ) Պեսկով. Պուտինը Սի Ծինփինին ներկայացրել է Ուկրաինայում իրավիճակըԻրան–ԱՄՆ սրացումը հարվածում է բորսաներին․ Ծոցի շուկաները նահանջում ենՊուտին–Թրամփ–Սի․ ՆԱՏՕ-ն և Լեհաստանի ահազանգը. Նոր Սահմանադրություն, Բաքվից՝ պահանջներՄոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել սպանության մեղադրանքով հետախուզվողըՀորմուզի վտանգը չի կանգնեցնում անկումը․ նավթը՝ 92 դոլարից ցածրՓողերը ձեռքներիցդ վերցնելու եմ, դառնաք քաղաքական բոմժ. Փաշինյանը սկսեց գոռգռալ (տեսանյութ) Ֆոն դեր Լայենը դեռ հույս ունի բռնագրավել ռուսական ակտիվներըՀորմուզում հարվածել են ADNOC-ի նավին․ 11 վիրավոր, մեկ անհետ կորածՌուբիոն և Դմիտրիևը զրուցել են Շենժենում՝ ընդունելությունից առաջՂրիմի կամրջին հարված, Մոսկվային նոր մեղադրանքներ․ ԵՄ-ն 45 միլիարդ է առաջարկում ԿիևինՊատերազմի գինը․ Ուկրաինային 2027-ին մինչև 34 մլրդ դոլար է պակասումԱրա՛, գյոզալ Ավստրալիան թողել, գնացել են Ադրբեջանի հետ խաղաղության, սրանց խելքին աշեցեք. Փաշինյան (տեսանյութ) 4,5 տրիլիոն ռուբլու պակասուրդ․ Ռուսաստանի բյուջեի նոր թվերըԱԽՏՀ-ի առաջնորդները հանդիսավոր ընդունելությանը կնստեն մեկ սեղանի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարանՀարվածներ էներգետիկային․ Ուկրաինան սահմանափակում է նաև գործարանների հոսանքըՀՌՀ-ի ֆեյսբուքյան էջը կոտրել են․ տեղադրվել են ոչ պաշտոնական մեկնաբանություններ
Ամենադիտված