Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանի հայտարարության և արտաքին ճնշումների մասին
Քաղաքական
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է գործող իշխանության՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությանը՝ նշելով, որ այն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային և Ադրբեջանին։
Նրա խոսքով՝ այդ հայտարարությամբ հավաստիացվում է, որ Հայաստանում ազգային պայքար չկա, իսկ հայկական շահերը ավանդաբար սպասարկող ուժերը դուրս են մնացել քաղաքական մրցակցությունից։
Աբրահամյանը չի ժխտում, որ ընդդիմադիր դաշտում բազմաթիվ խնդիրներ կան՝ ընդհանուր օրակարգի բացակայությունից մինչև փոխադարձ քննադատություններ և արշավներ։ Սակայն, նրա գնահատմամբ, անկախ Ազգային ժողովի և ՏԻՄ ընտրությունների արդյունքներից՝ իշխանությունը շարունակում է գործել արտաքին ուժեղ ճնշումների ներքո՝ զիջումների և ապագայի անորոշության պայմաններում։
Նա ընդգծել է, որ այդ խնդիրները մեղմելու համար իշխանությունը ոչ թե շարժվում է հայկական օրակարգի սպասարկման ուղղությամբ, այլ փորձում է չեզոքացնել ներքին քաղաքական հակառակորդներին։
Միաժամանակ Աբրահամյանը նշել է, որ չնայած ընդդիմադիր դաշտում առկա խնդիրներին՝ Հայաստանում ազգային միասնական օրակարգ ձևավորելու և ճիշտ թիրախների ուղղությամբ շարժվելու հնարավորությունները դեռ սպառված չեն։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից