«Իսլամական ՆԱՏՕ»-ի ներկայացուցիչները ժամանել են Թեհրան՝ Իրանի հետ բանակցելու․ իրանագետ
Վերլուծական
Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ այսօր Թեհրանում տեղի է ունեցել նշանակալի իրադարձություն․ այսպես կոչված՝ «իսլամական ՆԱՏՕ»-ի կամ «Մեքքայի դաշինքի» անդամ երկրների ներկայացուցիչները ժամանել են Իրան՝ բանակցություններ վարելու իրանական կողմի հետ։
Ոսկանյանի փոխանցմամբ՝ բանակցություններին մասնակցում են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը, Պակիստանի բանակի հրամանատարը և Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարը։ Նրանք հանդիպում են Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ։
Իրանագետի խոսքով՝ հանդիպման մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն մասնակիցների կազմը վկայում է, որ քննարկումների առանցքում կարող են լինել անվտանգային և ռազմական հարցերի լայն շրջանակ։
Ոսկանյանի գնահատմամբ՝ դաշինքի ներկայացուցիչները եկել են այն եզրակացության, որ տարածաշրջանային խնդիրներն ավելի նպատակահարմար է լուծել Թեհրանի հետ բանակցությունների, այլ ոչ թե առճակատման միջոցով։
Նա սա համարում է Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, բայց փաստացի ճանաչում։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից