Reuters․ ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ը
Աշխարհ
ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնագրի հասնել, որը կապահովի կանադական պողպատի և ավտոմեքենաների վրա ԱՄՆ մաքսատուրքերի նվազեցում մինչև Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, երկուշաբթի օրը հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը և Կանադայի միջգերատեսչական գործերի նախարար Դոմինիկ ԼեԲլանկը «մշտական կապի մեջ են» այս հարցի շուրջ։ Գործակալության աղբյուրները չեն բացառում համաձայնագրի հասնելու հնարավորությունը մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Վաշինգտոնը հույս ունի Օտտավայի կողմից լրացուցիչ զիջումների։
Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Կանադան կարող են առևտրային համաձայնագրի հասնել մի քանի ամսվա ընթացքում։ Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քևին Հասեթը նշել է, որ երկու կողմերն ակտիվորեն բանակցություններ են վարում առևտրի շուրջ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից