«Ավշար պրոդ»-ի պահածոների արտադրամասի աշխատանքը կասեցվել է. ՍԱՏՄ
Հասարակություն
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքում «Ավշար պրոդ» ՍՊԸ-ի՝ Արարատի մարզի Ավշար գյուղում՝ Գարեգին Նժդեհի 20 հասցեում գործող պահածոների արտադրամասում հայտնաբերվել են օրենսդրական պահանջների խախտումներ։
Մասնավորապես՝ արտադրական շինության հատակը հարթ չի եղել և չի պահպանվել նորոգ վիճակում։ Պատերի մակերևույթի ծեփը թափված է եղել, պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահպանվել նորոգ վիճակում։ Առաստաղի ծեփն առանձին հատվածներում նույնպես թափված է եղել, ինչը կարող էր հանգեցնել կեղտի կուտակման և մասնիկների թափվելու։
Հայտնաբերված խախտումների հիմքով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից