Թրամփը ցանկանում է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել Ամերիկյան օվկիանոս
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել Ամերիկյան օվկիանոս, ինչպես նաև քննարկում է գետի վերանվանման հարցը։
«Մտածեք այդ մասին, մենք ունենք լիճ և ծոց (Օնտարիո լիճը և Մեքսիկական ծոցը, որոնք ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմը վերանվանել է համապատասխանաբար Ամերիկա լիճ և Ամերիկյան ծոց): Հիմա մեզ անհրաժեշտ է գետ և օվկիանոս: Այսպիսով, ես մտածում եմ Ատլանտյան օվկիանոսի մասին. մենք այն կանվանենք Ամերիկյան օվկիանոս: Կարծում եմ՝ Եվրոպան կուրախանա», – ասել է նա Միսիսիպիում ելույթի ժամանակ՝ միջանկյալ ընտրություններից առաջ։
Ամերիկացի առաջնորդը չի նշել, թե որ գետն է ցանկանում վերանվանել, բայց խոստացել է չփոխել Միսիսիպի գետի անունը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից