Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Աշխարհ
Իսրայելում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 7:00-ին: Արդյունքներով կորոշվի 26-րդ Քնեսեթի կազմը, որից հետո կսկսվի կառավարական կոալիցիայի ձևավորման գործընթացը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկելու իրավունք ունի 7.3 միլիոն իսրայելցի: Երկրով մեկ բացվել է 12 018 ընտրատեղամաս: Դրանք բաց կմնան մինչև ժամը 22:00-ը: Էքզիթ-փոլի արդյունքները կհրապարակվեն դրանց փակվելուց կարճ ժամանակ անց, և կսկսվի ձայների հաշվարկը։
Ընտրություններն անցկացվում են ուժեղացված անվտանգության պայմաններում: Իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի տվյալներով՝ կարգուկանոնը հսկում են 20 000 ոստիկան, սահմանապահ ոստիկանության աշխատակից և կամավոր:


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից