Հնդկաստանը կոչ է արել վետոյի իրավունք տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամներին
Աշխարհ
Հնդկաստանը կոչ է անում վետոյի իրավունք տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամներին՝ դրա բարեփոխումից և ընդլայնումից հետո, ըստ ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Պարվաթանենի Հարիշի։
Ըստ «Հինդուստան Թայմս» թերթի՝ «արդարությունը պահանջում է, որ բոլոր մշտական անդամներն ունենան հավասար իրավունքներ և կատարեն հավասար պարտականություններ»։ «Մշտական անդամների նոր կատեգորիայի ստեղծումը՝ անկախ նրանից, թե նրանց վետոյի իրավունք է տրամադրվել, թե ոչ, միայն ավելի կբարդացնի արդեն իսկ դժվարին բանավեճը», - նշել է դիվանագետը։
«Հնդկաստանը միշտ էլ պահպանել է այն դիրքորոշումը, որ վետոյի իրավունքը ներկայումս միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների արտոնությունն է։ Դա պատասխանատվություն է, որին պետք է մոտենալ մեծ զգուշությամբ, մասնավորապես՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հետ կապված հարցերում։ Այս լիազորությունը չպետք է օգտագործվի որպես նեղ քաղաքական նպատակահարմարության գործիք», - ընդգծել է Հարիշը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից