Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով վիրավորներ են եղել
Աշխարհ
Գերմանիայի հյուսիսային Ստորին Սաքսոնիա նահանգի Նոյշտադտ ան դեր Ռյուբենբերգե քաղաքում մեքենան միտումնավոր մխրճվել է մարդկանց բազմության մեջ՝ վիրավորելով առնվազն չորս մարդու, հաղորդում է DPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
«Նոյշտադտ ան դեր Ռյուբենբերգե քաղաքում ոստիկանությունը կրակ է բացել մեքենայի վրա, որը միտումնավոր մխրճվել է մարդկանց խմբի մեջ։ Վիրավորվել է չորսից հինգ մարդ, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են», - հայտնում է գործակալությունը։
DPA-ի տվյալներով՝ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան։ Ոստիկանությունը ստիպված է եղել օգտագործել զենքը և կրակ բացել՝ մեքենան կանգնեցնելու համար։ Վարորդը և հնարավոր հանցակիցները փախել են դեպքի վայրից՝ լքելով մեքենան։ Միջադեպի մանրամասները պարզվում են։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից