Թրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Եվրոպայում բողոքի ցույցերի սրմամբ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մտահոգվում Եվրոպայում բողոքի ցույցերի սրմամբ։
«Ինձ դա չի մտահոգում, ես ընդհանրապես մտահոգված չեմ», - լրագրողներին ասել է նա՝ ի պատասխան այդ մասին հարցին։
«Սա ներգաղթի խնդիր է։ Նրանք հսկայական խնդիրներ ունեն։ Նրանք պետք է վաղուց դադարեցնեին սա։ Եվ ես սա բոլորին ասացի», - հավելել է ամերիկացի առաջնորդը։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվեցին սեպտեմբերի կեսերին, երբ ավագ դպրոցի աշակերտները դուրս եկան Փարիզի արվարձանների փողոցներ՝ պահանջելով ավելի լավ դպրոցներ: Ավելի ուշ նրանց միացան նաև երկրի ողջ տարածքում գների աճից դժգոհները, և բողոքի ցույցերը տարածվեցին այլ շրջաններում և երկրներում:


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից