Միացյալ Նահանգները հիպերձայնային հրթիռներ արտադրելու պայմանագիր է կնքել
Աշխարհ
ԱՄՆ ռազմաօդային ուժերը Lockheed Martin-ին 694 միլիոն դոլարի պայմանագիր են կնքել AGM-183A հիպերձայնային օդ-մակերես հրթիռի (ARRW) արտադրության համար, հաղորդում է Stars and Stripes-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի հայտարարությանը։
«Lockheed Martin-ը 694 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել AGM-183A հիպերձայնային օդ-մակերես հրթիռի արտադրության համար», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ համաձայնագիրը կառաջխաղացնի այդ հրթիռների ծրագիրը նախատիպի և փորձարկման փուլից մինչև արտադրություն և զորքերին մատակարարում։
Հրատարակության տվյալներով՝ B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչը կարող է լինել հրթիռի հիմնական արձակման սարքը, իսկ B-1B Lancer-ը նույնպես նախատեսվում է փորձարկել։ Հրթիռների ճշգրիտ քանակը և մատակարարման ամսաթվերը չեն հրապարակվել։ Պայմանագիրը ստորագրվել է սեպտեմբերի 29-ին։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից