Politico. Կանադան կարող է չստանալ ԵՄ-ի ասոցացված անդամի կարգավիճակ
Աշխարհ
ԵՄ երկրները չեն կարողացել համաձայնության գալ Կանադային ասոցացված անդամի կարգավիճակ տրամադրելու հարցում, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով չորս եվրոպացի պաշտոնյաների և դիվանագետների։
Ինչպես նշում է հրատարակությունը, տարաձայնությունները, որոնք շարունակվում են նույնիսկ երկուշաբթի օրը ԵՄ դեսպանների միջև տեղի ունեցած բանակցություններից հետո, բացահայտում են Բրյուսելի և անդամ պետությունների մայրաքաղաքների միջև լարվածությունը։
Politico-ին աղբյուրները հաստատել են, որ ԵՄ-Կանադա գագաթնաժողովից հետո համատեղ հայտարարության նախագիծը կարող է ներառել ավելի լայն ձևակերպումներ, որոնք թույլ կտան դաշինքի անդամներին «հեռանալ «Եվրամիության ասոցացված անդամ» տերմինից՝ առանց այն ամբողջությամբ վերացնելու»։
Հրատարակությունը նաև նշել է, որ Կանադան կարող է չստանալ ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նման մերձեցման նկատմամբ հնարավոր բացասական արձագանքի պատճառով։
ԵՄ-Կանադա գագաթնաժողովը տեղի կունենա Մոնրեալում հոկտեմբերի 29-30-ը, սակայն Օտտավայի կարգավիճակի ճշգրիտ ձևակերպման հարցը մնում է ամենահրատապներից մեկը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից