ԱՄՆ-ը չի պահանջում, որ Հնդկաստանը կրճատի ռուսական նավթի ներմուծումը
Աշխարհ
Հնդկաստանի նավթի և բնական գազի նախարար Հարդիպ Սինգհ Պուրիի խոսքով՝ Միացյալ Նահանգները ճնշում չի գործադրում Հնդկաստանի վրա՝ ռուսական հում նավթի գնումները կրճատելու համար։
«Հնդկաստանը որևէ ճնշման չի ենթարկվում Միացյալ Նահանգների կողմից՝ ռուսական նավթի ներմուծումը կրճատելու համար։ Ես նման բանի մասին տեղյակ չեմ», - ասել է նախարարը՝ պատասխանելով The Economic Times-ի հարցին, թե արդյոք ճնշում է գործադրվել ռուսական նավթի ներմուծումը կրճատելու համար։
Պուրին հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է ռուսական էներգակիրների արտահանման վրա սահմանված նոր պատժամիջոցներն ու մաքսատուրքերը՝ Հնդկաստանը ազատելով 100% հնարավոր մաքսատուրքերից։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից