Միրզոյան․ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս թողնելու իրավական հիմքեր չկան
Արտաքին Քաղաքական
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը պնդում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից բացառելու կամ անդամակցությունը կասեցնելու իրավական հիմքեր չկան։
Մեկնաբանելով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի վերջին զեկույցը՝ Միրզոյանը նշել է, որ ծավալուն փաստաթղթի իրավական հատվածում հղում կա Վիեննայի կոնվենցիային, որը նախատեսում է միության կազմում երկրի անդամակցության կասեցման հնարավորություն։
Միաժամանակ, նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ է, որ տվյալ գործընկերը խախտած լինի կազմակերպության շրջանակում ստանձնած պարտավորությունները։ Միրզոյանի պնդմամբ՝ Հայաստանը նման պարտավորություններ չի խախտել։
Նախարարը նշել է, որ ԵԱՏՄ գործընկերները փորձել են գտնել համապատասխան իրավական հիմնավորումներ, սակայն ինքը իրավական առումով համաձայն չէ ներկայացված հիմնավորումներին։
«Բոլորը հասկանում են, որ հարցը քաղաքական ուղերձ է պարունակում, և հնարավոր է՝ քաղաքական հանձնարարություն է տրվել իրավաբաններին՝ իրավական հիմնավորում գտնելու համար»,– ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ Երևանը բարեխղճորեն կատարել և կատարում է իր պարտավորությունները՝ հույս ունենալով, որ Միության մյուս անդամները նույն կերպ կվերաբերվեն Հայաստանի նկատմամբ ստանձնած պարտավորություններին։
Միրզոյանը նաև նշել է, որ, ցավոք, վերջին ամիսներին եղել են հակառակ գործընթացի օրինակներ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից