Հարի Քեյնը թագադրվեց․ հայտնի են «Ոսկե գնդակ-2026»-ի բոլոր դափնեկիրները
Սպորտ
Լոնդոնի «Պալադիում» թատրոնում կայացել է ֆուտբոլային տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը՝ «Ոսկե գնդակ-2026» մրցանակաբաշխությունը։ Հայտնի են դարձել բոլոր անվանակարգերի հաղթողները․ փոխանցում է ArmSport-ը։
Երեկոյի գլխավոր հերոսը Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնն էր, որը նվաճել է իր կարիերայի առաջին «Ոսկե գնդակը»։ Քեյնը միաժամանակ ճանաչվել է նաև տարվա լավագույն ռմբարկու։
Մրցանակաբաշխությունում հաջողություն է գրանցել նաև իսպանական ֆուտբոլը, իսկ կատալոնական «Բարսելոնան» արժանացել է մի շարք մրցանակների։
«Ոսկե գնդակ-2026»-ի բոլոր դափնեկիրները՝
-
Տղամարդկանց «Ոսկե գնդակ»՝ Հարի Քեյն («Բավարիա», Անգլիայի հավաքական)
-
Կանանց «Ոսկե գնդակ»՝ Ալեքսիա Պուտելյաս («Լոնդոն Սիթի Լայոնեսիս», Իսպանիայի հավաքական)
-
Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (տղամարդիկ)՝ Լամին Յամալ («Բարսելոնա», Իսպանիայի հավաքական)
-
Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (կանայք)՝ Վիկի Լոպես («Բարսելոնա», Իսպանիայի հավաքական)
-
Տարվա լավագույն հարձակվող (տղամարդիկ)՝ Հարի Քեյն («Բավարիա», Անգլիայի հավաքական)
-
Տարվա լավագույն հարձակվող (կանայք)՝ Շարլին Կորալ («Պաչուկա», Մեքսիկայի հավաքական)
-
Տարվա լավագույն դարպասապահ (տղամարդիկ)՝ Ունաի Սիմոն («Աթլետիկ», Իսպանիայի հավաքական)
-
Տարվա լավագույն դարպասապահ (կանայք)՝ Կատա Կոլ («Բարսելոնա», Իսպանիայի հավաքական)
-
Տարվա լավագույն մարզիչ (տղամարդկանց ֆուտբոլ)՝ Լուիս դե լա Ֆուենտե (Իսպանիայի հավաքական)
-
Տարվա լավագույն մարզիչ (կանանց ֆուտբոլ)՝ Պերե Ռոմեու («Բարսելոնա»)
-
Տարվա լավագույն տղամարդկանց ակումբ՝ ՊՍԺ (Ֆրանսիա)
-
Տարվա լավագույն կանանց ակումբ՝ «Բարսելոնա» (Իսպանիա)
-
Սոկրատեսի անվան մրցանակ՝ Բուկայո Սակա («Արսենալ», Անգլիայի հավաքական)՝ բարեգործական և սոցիալական գործունեության համար։
Հեղինակավոր մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է ֆրանսիական France Football պարբերականի կողմից՝ տարվա լավագույն ֆուտբոլիստին։ Նախորդ տարի մրցանակին արժանացել էր ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից