Ավտովթար՝ Րաֆֆու փողոցում․ բախվել են ավտոբուսն ու երկու մեքենա
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Րաֆֆու փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մակնիշի ավտոբուսը, «Jeep Compass» և «Toyota Corolla» մակնիշի մարդատար ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Toyota Corolla»-ն հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկներ Սաշա Տիգրանյանն ու Էմին Ասատրյանը։
Վթարի փաստով Երևանի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից