Օմանը պնդում է, որ Իրանը չպետք է բացառվի Պարսից ծոցի անվտանգության համակարգից
Աշխարհ
Պարսից ծոցի տարածաշրջանային անվտանգության համակարգը պետք է ներառի Իրանը՝ կայունություն ապահովելու համար, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանում դասախոսության ժամանակ։
«Մոտ կես դար Իրանը զրկված է եղել տարածաշրջանի անվտանգության կառույցներին որևէ նշանակալի մասնակցությունից, ինչը խիստ բացասական հետևանքներ է ունեցել ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Պարսից ծոցի ցանկացած անվտանգության ճարտարապետություն, որը չի ներառում Իրանին, բնույթով անկայուն է։ Այն կառուցվածքային առումով անհիմն է», - ասել է նա։ Նախարարի խոսքերը մեջբերված են Օմանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Ալ-Բուսաիդին նաև նշել է Մերձավոր Արևելքի պետությունների չափազանց կախվածությունը արտաքին ուժերից, ինչը բարդացնում է Իրանի միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցում նավարկության ազատության հետ կապված հարցերի լուծումը։ Նրա խոսքով՝ նման կախվածությունը ուղեկցվում է երրորդ երկրների շահերի առաջխաղացմամբ, որոնք միշտ չէ, որ համընկնում են տարածաշրջանային շահերի հետ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից