DPA. Գերմանիայում ավտոմեքենայով մարդկանց վրաերթի ենթարկելու դեպքով ոստիկանությունը բացառել է ահաբեկչության վարկածը
Աշխարհ
Ստորին Սաքսոնիայի ոստիկանությունը բացառել է ահաբեկչության վարկածը որպես Նոյշտադտ ամ Ռյուբենբերգեում (Հանովերի մոտ) տեղի ունեցած մահացու ավտովթարի պատճառ։ Նախնական քննության համաձայն՝ հարձակվողներն ու զոհերը ճանաչել են միմյանց, հաղորդում է DPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների աշխատակցին։
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան քաղաքի Շյուցենպլաց հրապարակի մոտ։ Ոստիկանության տվյալներով՝ վարորդը դիտավորյալ մեքենան մխրճել է մարդկանց բազմության մեջ։ Վիրավորվել է մինչև հինգ մարդ։
Դեպքի վայրի մոտակայքում հերթապահություն է իրականացրել ոստիկանական պարեկախումբը, և ոստիկանները կրակ են բացել մեքենայի վրա։ Սակայն մեքենայի ուղևորներին հաջողվել է փախչել։ Նրանց որոնողական աշխատանքները շարունակվում են։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից