Չինաստանը մեկնաբանել է ընկերությունների կողմից Մբապեի հետ համագործակցության դադարեցումը
Աշխարհ
Չինացի քաղաքացիներին վիրավորող խոսքերն ու գործողությունները, բնականաբար, հանդիպեն չինական հասարակության մերժմանը և դիմադրությանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը՝ մեկնաբանելով «Ռեալ Մադրիդ»-ում խաղացող ֆրանսիացի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Չինացի ժողովրդի զգացմունքները վիրավորող խոսքերն ու գործողությունները, բնականաբար, առաջացնում են չինական հասարակության բոլոր շերտերի միաձայն դիմադրություն», - ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով չինական ընկերությունների և Մբապեի միջև համագործակցության դադարեցումը համացանցում տարածված տեսանյութից հետո, որտեղ մարզիկը, իբրև, կատակել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադիր և Հանրապետության առաջին նախագահ Մաո Ցզեդունի (1893-1976) մասին։
Ավելի վաղ տված հարցազրույցում Մբապեն նշել էր, որ իր սիրելի մեմը իր դեմքն է, որը խմբագրվել է գրաֆիկական խմբագրիչով և տեղադրվել Մաո Ցզեդունի պատկերի վրա։ Ի պատասխան՝ չինական ընկերությունները սկսել են խզել Կիլիան Մբապեի հետ իրենց գովազդային պայմանագրերը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից