«88» սուպերմարկետների ցանցի և «Սպայկա»-ի սեփականատերերի դեմ քրեական գործեր են հարուցվել
Իրավունք
Հայաստանում քրեական գործեր են հարուցվել «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի և Հայաստանի խոշորագույն բեռնափոխադրող ընկերություններից մեկի՝ «Սպայկայի» սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Նարեկ Նալբանդյանին մեղսագրվում է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեություն իրականացնելու մեղադրանքը։
Դավիթ Ղազարյանին առաջադրված մեղադրանքը ներառում է նույն արարքը, ինչպես նաև խոշոր չափերով շորթումը։
Սեպտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Նարեկ Նալբանդյանն արդեն «նյարդայնացնում է իրեն», քանի որ չի հերքում լրատվամիջոցներում պարբերաբար տարածվող տեղեկությունները՝ վարչապետի ընտանիքի հետ իր մտերմության մասին։
Դավիթ Ղազարյանի նկատմամբ մեկ այլ քրեական գործ է հարուցվել նաև Ռուսաստանում։ Նրան մեղադրում են Ռուսաստան բանջարեղենի և մրգերի մատակարարման ընթացքում միլիոնավոր գումարների հափշտակության մեջ։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից