Սի Ծինփինը շնորհավորել է Լուլա դա Սիլվային Բրազիլիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Աշխարհ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային՝ Բրազիլիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, հաղորդում է «Սինհուա»-ն։
«Ես մեծ նշանակություն եմ տալիս Չինաստան-Բրազիլիա հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ համագործակցել նախագահ դա Սիլվայի հետ՝ համատեղ ապագայով Չինաստան-Բրազիլիա համայնքի կառուցումը նոր մակարդակի բարձրացնելու, երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական համագործակցության ավելի լայն հեռանկարներ բացելու և երկու ժողովուրդների բարեկեցությունը շարունակաբար բարելավելու համար», - ասվում է Չինաստանի առաջնորդի ուղերձում։ Չինաստանի նախագահը ընդգծել է, որ Բրազիլիայի նախագահը «կարևոր ներդրում է ունեցել Չինաստան-Բրազիլիա հարաբերությունների զարգացման գործում»։
Սի Ծինփինի խոսքով՝ վերջին տարիներին «երկու երկրների միջև հարաբերությունների գլոբալ, ռազմավարական և երկարաժամկետ բնույթը» դարձել է ավելի ակնառու՝ դառնալով «միասնության և համագործակցության մոդել գլոբալ հարավի երկրների միջև»։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից