Գերմանիայում ամբոխի մեջ մխրճված վարորդը, հնարավոր է, ճանաչել է զոհերին
Աշխարհ
DPA լրատվական գործակալությունը, հղում անելով իրավապահ մարմինների աշխատակցին, հաղորդում է, որ Գերմանիայի հյուսիսում մարդկանց բազմության մեջ մխրճված կասկածյալը կարող էր ծանոթ լինել զոհերի հետ։
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան Նոյշտադտ ան դեր Ռյուբենբերգեում՝ Գերմանիայի հյուսիսային Ստորին Սաքսոնիա նահանգում։ Առնվազն չորս մարդ վիրավորվել է, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են։
«Նախնական հետաքննությունները ցույց են տվել, որ միջադեպի բոլոր մասնակիցները ճանաչել են միմյանց։ Կասկածյալները, կարծես, այս խմբին թիրախավորել են միտումնավոր, այլ ոչ թե պատահականորեն», - ասվում է հայտարարության մեջ։
Ոստիկանությունը ստիպված է եղել կրակ բացել՝ մեքենան կանգնեցնելու համար։ Վարորդը և հնարավոր հանցակիցները փախել են դեպքի վայրից՝ լքելով մեքենան։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից