Գևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց
Սպորտ
Աստանայում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի անդամ 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ։ Նա ուկրաինացի մարզիկին՝ Յարոսլավ Ֆիլչակովին հաղթեց 4։1 հաշվով։ Հաղթանակը Թադևոսյանն ամրագրեց պայքարի վերջին վայրկյաններին՝ չելենջից հետո։
Մինչ այդ Աստանայում 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը դարձավ աշխարհի չեմպիոն։ Նա մենամարտեց ադրբեջանցի մարզիկ Նիհադ Զահիդ Մամադլիի հետ և հաղթեց 8-4 հաշվով։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից