Տեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ
Աշխարհ
News.am-ը գրում է.
Քաղաքային իշխանությունները չեն կարող միջամտել դաշնային իրավապահների աշխատանքին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանը՝ անդրադառնալով հայաշատ քաղաքում դաշնային ներգաղթային մարմինների կողմից իրականացվող ստուգումներին ու ձերբակալություններին, որոնք վերջին օրերին մտահոգություն են առաջացրել տեղի հայ համայնքի շրջանում։
Քասախյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունները չեն համագործակցում դաշնային կառավարության հետ ներգաղթային գործողությունների իրականացման հարցում, և իրավասու չեն միջամտելու դրանց։ Դաշնային գործակալները, ըստ քաղաքապետի, տարբեր ժամանակահատվածներում գործողություններ են իրականացրել ոչ միայն Գլենդելում, այլև Կալիֆոռնիայի և Միացյալ Նահանգների այլ համայնքներում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից