Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառել
Ժամանց
Գերմանական Volkswagen ավտոարտադրողը դիտարկում է չինական շուկայի համար մշակված ծրագրային համակարգը Եվրոպայում իր զանգվածային շուկայի մեքենաներում կիրառելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Manager Magazin-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Խոսքը «China Electronic Architecture» համակարգի մասին է, որը Volkswagen-ը մշակել է չինական Xpeng էլեկտրամոբիլ արտադրողի հետ համագործակցությամբ։ Ըստ հրապարակման՝ այն կարող է հիմք դառնալ Volkswagen-ի, Skoda-ի և Cupra-ի հաջորդ սերնդի մոդելների մոտ երեք քառորդի համար։ Այս ապրանքանիշերը ներկայում ընդլայնում են իրենց էլեկտրամոբիլների տեսականին Եվրոպայում։
Հրապարակման համաձայն՝ Volkswagen-ի հիմնական ապրանքանիշերի ղեկավար Թոմաս Շեֆերը նախատեսում է առաջարկը ներկայացնել ընկերության ղեկավարությանը երեքշաբթի օրը։ Volkswagen-ը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից