Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստը
Աշխարհ
Հաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստի հաշիվը։ Սակայն, ըստ ANSA գործակալության, խոսքն այն հաշվի մասին է, որը նա չի օգտագործում պաշտոնական նամակագրության համար։
Տեխնիկական մասնագետները վստահեցնում են, որ իրավիճակը վերահսկողության տակ է, և անվտանգության անհրաժեշտ միջոցներն արդեն ձեռնարկվել են։
Նախորդ ամիս հաքերային հարձակման թիրախ էր դարձել Գերմանիայի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը։ Դրա էլեկտրոնային փոստի հաշիվներից արտահոսել էր գրեթե կես միլիոն նամակ։
Հոկտեմբերին կիբեռհարձակման հետևանքով Ֆրանսիայի բազմաթիվ խանութներում խափանվել էին սառեցման համակարգերը, ինչի պատճառով ստիպված էին դեն նետել տոննաներով սննդամթերք։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից