Repubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային
Աշխարհ
Կիևը Հռոմից ռազմական օգնություն չի ստացել 2025 թվականի դեկտեմբերից ի վեր։ Այս մասին հայտնել է La Repubblica թերթը, որը նշում է, որ 13-րդ փաթեթն ավարտված է, սակայն դրա բովանդակության մատակարարումը հետաձգվել է արդեն երրորդ անգամ՝ հուլիսից և սեպտեմբերից հետո։
Թերթը ենթադրում է, որ պատճառը կառավարության ներսում առկա ակնհայտ անհամաձայնություններն են։ Իշխող կոալիցիայի մաս կազմող «Լիգա» կուսակցությունը ավելի ու ավելի է արտահայտվում Ուկրաինա զենք ուղարկելու դեմ։ Թերթը նաև որպես մեկ այլ գործոն է նշում ԱՄՆ միջանկյալ ընտրությունների սպասվող արդյունքները։
Վարչապետ Ջորջիո Մելոնին, երկու փոխվարչապետներից մեկը՝ արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին, և պաշտպանության նախարար Գուիդո Կրոսետտոն մշտապես ընդգծել են, որ Հռոմը կպահպանի Կիևին ցուցաբերվող «360 աստիճանի» աջակցությունը։
Սակայն օգնությունն ավելի ու ավելի է սահմանափակվում քաղաքացիական նշանակության իրերով, ինչպիսիք են գեներատորները։ Ավելին, ինչպես Կրոսետտոն նախկինում նշել էր, Իտալիայի ռեսուրսները սահմանափակ են, և օգնությունը տրամադրվում է «հնարավորի սահմաններում»։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից