«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետո
Աշխարհ
Չինաստանի երկնքում անսովոր լուսավոր հետք է հայտնվել հրթիռի արձակումից հետո։ Սոցիալական ցանցերի օգտատերերն առաջացած ամպը նմանեցրել են «տիեզերական մեդուզայի»։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, երևույթը նկատել են Չինաստանի մի շարք շրջանների, այդ թվում՝ Շանսիի, Հեբեյի, Շանդունի և Հայնանի բնակիչները։ Հրթիռն արձակվել է Թայյուանի տիեզերակայանից՝ Long March 6A կրող հրթիռի միջոցով։ Այն հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել Yaogan-50-03 հեռահար զոնդավորման արբանյակը։
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության հաղորդմամբ՝ արբանյակի տվյալները հիմնականում կօգտագործվեն կադաստրային աշխատանքների, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի գնահատման, ինչպես նաև բնական աղետների կանխարգելման և դրանց հետևանքների մեղմացման համար։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից