Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է
Աշխարհ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) գրանցվել է էբոլա տենդով վարակման ավելի քան 10 000 դեպք։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ հղում անելով երկրի իշխանություններին։
ԿԴՀ առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն` վիրուսով վարակվել է 10 060 մարդ, որոնցից ավելի քան մոտ 4900-ը մահացել է։ Ավելի վաղ հաղորդվել էր 4300 մահվան և շուրջ 9000 վարակման դեպքի մասին։
Էբոլա տենդի համաճարակի բռնկման մասին պաշտոնապես հայտարարվել է մայիսի 15-ին՝ Կոնգոյի Իտուրիի նահանգում։ Վիրուսով հիվանդացության դեպքեր են արձանագրվել նաև հարևան Քենիայում, Նիգերիայում և Ուգանդայում։
Օգոստոսի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ Ուգանդայում հիվանդության դեպքեր այլևս չկան։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից