ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներ Թրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ հանդիպում անցկացնելու մտադրության մասի Սպիտակում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը․ նրա ավտոմեքենան ավելի ուշ է հայտնաբերվել «Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ 34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ» Նոյեմբերյանում ո՞վ կգլխավորի ՔՊ-ի ցուցակը. «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ» Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառել 

34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթիկի համայնքապետի պաշտոնում վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Անանիկ Ոսկանյանը, որի քաղաքական անցյալը, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապերի մասին հրապարակումներն ու ընտանիքի անդամների՝ համայնքապետարանում աշխատանքը տարիներ շարունակ հանրային քննարկումների առարկա են եղել։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է, թե ինչ ունեցվածք է հայտարարագրել վերընտրված համայնքապետը, և ինչպես է փոխվել նրա դրամական միջոցների չափը։

Հոկտեմբերի 25-ին Արթիկ համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 17 579 քաղաքացի։ Նախնական արդյունքներով՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորած ՔՊ-ն ստացել է 13 167 ձայն՝ 74,9 տոկոս։ Այսպիսով, նախկինում Պեմզաշենը ղեկավարած, ապա Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար դարձած Ոսկանյանը կրկին ստանձնելու է համայնքի ղեկավարումը։

Մանվել Գրիգորյանի սանիկից՝ ՔՊ-ի համայնքապետ․

Անանիկ Ոսկանյանը 2008-2021 թվականներին ղեկավարել է Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքը։ Նա նախկինում զբաղեցրել է նաև Արթիկի Երկրապահ կամավորականների միության տարածքային բաժանմունքի նախագահի պաշտոնը։

Դեռևս 2021 թվականի հոկտեմբերի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր Ոսկանյանի քաղաքական անցյալին՝ ներկայացնելով գեներալ Մանվել Գրիգորյանի հետ նրա մտերմության և նախկին իշխանությունների տարիներին ունեցած ազդեցության մասին տեղեկությունները։ Լրատվամիջոցներում Ոսկանյանը բազմիցս ներկայացվել է որպես Մանվել Գրիգորյանի սանիկ։

2018 թվականի հունիսի 21-ին՝ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի քննության ընթացքում, իրավապահները խուզարկություն էին իրականացրել նաև Ոսկանյանի՝ Պեմզաշենում գտնվող տանը։ Այս դրվագը ևս ժամանակին հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում։ Սակայն խուզարկության փաստն ինքնին չի նշանակում, որ Ոսկանյանը մեղադրյալի կարգավիճակ է ունեցել։

2021 թվականի դեկտեմբերի ՏԻՄ ընտրություններից հետո Ոսկանյանը դարձավ Արթիկ խոշորացված համայնքի ղեկավար՝ արդեն ՔՊ-ի աջակցությամբ։

Որդին՝ համայնքապետարանում, ընտանիքի ունեցվածքը՝ հայտարարագրերում․

Ոսկանյանի ընտանիքի անդամների՝ համայնքապետարանի համակարգում աշխատանքի հարցը ևս հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում։

Factor.am-ի՝ 2026 թվականի հոկտեմբերի 2-ի հրապարակման համաձայն՝ համայնքապետի որդին՝ Ռաֆիկ Ոսկանյանը, Արթիկի համայնքապետարանում աշխատում է որպես զինվորական հարցերով առաջատար մասնագետ։ Նա համայնքապետարանից հայտարարագրել է 2 մլն 365 հազար դրամ աշխատավարձ, ինչպես նաև 4 մլն դրամ կանխիկ միջոցներ և 2008 թվականի արտադրության «Ford» ավտոմեքենա։

34 միլիոն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել համայնքապետը․

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության համաձայն՝ Անանիկ Ոսկանյանի 2025 թվականի տարեկան հայտարարագրում առկա են հետևյալ տվյալները.

Անշարժ գույք՝ բնակարան Երևանում՝ ձեռք բերված 2022 թվականի նոյեմբերի 3-ին, և հողամաս Պեմզաշենում՝ ձեռք բերված 2004 թվականի սեպտեմբերի 2-ին։

Ավտոմեքենա՝ 2017 թվականի արտադրության «Toyota», որը ձեռք է բերվել 2023 թվականի դեկտեմբերի 12-ին։

Աշխատավարձ՝ Արթիկի համայնքապետարանի աշխատակազմից տարեկան 7 մլն 953 հազար 651 դրամ։

Կանխիկ դրամական միջոցներ՝ տարեսկզբին՝ 23 մլն դրամ, տարեվերջին՝ 34 մլն դրամ։

Ուշագրավ է, որ համայնքապետի հայտարարագրած կանխիկ դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում ավելացել են 11 միլիոն դրամով, մինչդեռ նույն տարվա հայտարարագրված աշխատավարձը կազմել է շուրջ 7,95 միլիոն դրամ։

Սա, իհարկե, ինքնին ապօրինի հարստացման ապացույց չէ, քանի որ դրամական միջոցների փոփոխությունը կարող է պայմանավորված լինել նաև այլ օրինական աղբյուրներով։ Սակայն հրապարակային հաշվետվողականության տեսանկյունից կարևոր է պարզել, թե ինչ գործարքներով և եկամուտներով է պայմանավորված այդ աճը։

Այսպիսով, Արթիկի համայնքապետի պաշտոնում կրկին ընտրված Անանիկ Ոսկանյանի քաղաքական կենսագրությանն ու հայտարարագրած ունեցվածքին առնչվող հարցերը շարունակում են արդիական մնալ։ «Ժողովուրդ» օրաթերթը հետևողական կլինի պարզելու, թե ինչ աղբյուրներից են ձևավորվել համայնքապետի դրամական միջոցները, և արդյոք նրա հայտարարագրերում ամբողջությամբ արտացոլված են համապատասխան գործարքներն ու եկամուտները»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի նիստ. թեժ ելույթներԹրամփը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ հանդիպում անցկացնելու մտադրության մասիՍպիտակում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը․ նրա ավտոմեքենան ավելի ուշ է հայտնաբերվել«Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ 34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ ԺողովուրդՈ՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»Նոյեմբերյանում ո՞վ կգլխավորի ՔՊ-ի ցուցակը. «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառելԵթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածություն
Ամենադիտված