Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում․ ամբողջական ցանկը
Հասարակություն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մի շարք հասցեներում ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը։
Երևան
Աջափնյակ վարչական շրջան՝ 11:00–15:00
Սիլիկյան 3-րդ, 7-րդ և 11-րդ փողոցներ, Բանավան թաղամաս՝ մասնակի։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 11:00–16:00
Ծերենցի փողոց՝ 7, 8, 10, 7ա, 5 և 3 հասցեներ, Ծերենցի 2-րդ նրբանցքի 6 հասցե, Սեբաստիայի փողոց՝ 82, 62, 79, 80, 141, 141/3, 141/5, 141/2 և 141/1 հասցեներ, Մելիքյան փողոց՝ 3 և 5/1 հասցեներ, Մալաթիա փողոցի 2, 4, 6 և 86 շենքեր, Ծերենցի, Ա. Մաներկյանի և Սեբաստիայի փողոցներ՝ մասնակի, թիվ 112 դպրոց, Մալաթիա թաղամաս, Իսակովի պողոտայի 50/1, 50/2, 50/3, 50/4 և 50/7 շենքեր ու հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գունավոր տպարանի տարածք։
Ավան վարչական շրջան՝ 12:00–13:00
Աճառյան փողոցի 44 և 2/1 շենքեր, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա», «Հայ Բիզնես», «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ներ, Ինֆեկցիոն կանխարգելման կենտրոն, Կախվածությունների բուժման ազգային կենտրոն, «Հարվալ Ինժեներինգ» ԲԲԸ, «Հողշինմոնիթորինգ» ՊՈԱԿ, «Սալմագ», «Կոմանդոս Ա», «Զիգի Ռեսուրսի», «Ֆորա», «Գոլդ Պետրոլ», «ՀՍՌ Ֆրինա» ՍՊԸ-ներ, «Ճաննախագիծ», Աճառյան 2-րդ նրբանցքի 5-րդ շենք, «Քարի սիլիկատներ» ինստիտուտ, «Էլդորադո» և «Ակվատուս» խանութ-սրահներ, հարակից առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ։
Նոր Նորք վարչական շրջան
11:00–16:00՝ Նոր Նորքի 6-րդ զանգված՝ Այգեգործների փողոցի 1/3, 5, 7/1 և 15 առանձնատներ, Գյուրջյան փողոցի առանձնատներ, Նոր Նորքի 6-րդ միկրոշրջանի 17 և 18 առանձնատներ, Նորք թաղամասի 1/10 առանձնատուն, Շոպրոնի 4-րդ նրբանցքի 6 առանձնատուն, Շոպրոնի փողոցի 31 առանձնատուն, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի շենք, «Հին Թաղեր», «Մանուկ-63», «Ֆանտի Պլաստ» ՍՊԸ-ներ, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ, թիվ 163 հիմնական դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։
11:00–17:00՝ Նոր Նորքի 6-րդ զանգվածում «Խճաքար-Մուսա», «Ծիրան Մարկետ», «Ունիվերսալ Հոսպիտալ Պրոդակտ» ՍՊԸ-ներ, Գյուրջյան փողոցի 13, 19 և 9/5 առանձնատներ ու հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։
Էրեբունի վարչական շրջան՝ 10:00–12:00
Արշակունյաց պողոտայի 1 հասցե և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սևանի փողոցի 2 հասցե և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։
Շենգավիթ վարչական շրջան՝ 10:00–16:00
Արտաշիսյան փողոցի 79 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։
Արմավիրի մարզ
11:00–13:00՝ Հովտամեջ, Գեղակերտ և Ծաղկալանջ գյուղեր։
11:00–15:00՝ Դալարիկ գյուղ։
Արագածոտնի մարզ
11:00–15:00՝ Աշտարակ քաղաք՝ Մուղնի թաղամաս, Ռյա Թազա և Միրաք գյուղեր։
11:00–16:30՝ Վարդենիս, Կայք, Թթուջուր, Ձորագլուխ, Չքնաղ, Սարալանջ և Լուսագյուղ գյուղեր։
Վայոց ձորի մարզ
11:00–13:30՝ Գլաձոր գյուղ՝ մասնակի։
11:00–14:00՝ Սարավան, Սարալանջ և Ուղեձոր գյուղեր, Գնդևազ գյուղ՝ մասնակի։
14:00–16:00՝ Վայք քաղաք՝ Արփա-Սևան թունելախորշի բանավան։
Կոտայքի մարզ
10:30–16:00՝ Նոր Հաճըն քաղաք՝ մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Գեղի և Նոր Արտամետ գյուղեր։
11:00–13:00՝ «Արջաձոր» այգեգործական ընկերություն, «ԱԼ Մայնինգ» ավազահանք, «ՀայԱէրոՆավիգացիա» ընկերություն, «Հ. Ավետիսյան» ԱՁ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» բջջային օպերատորների կայաններ ու հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։
11:00–14:00՝ Արամուս գյուղն ամբողջությամբ, հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ։
11:00–15:00՝ Պռոշյան գյուղ՝ մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Մարտին Սթար» ՍՊԸ, «Կովկաս» ռեստորան, զինմաս, «Պ և Օ» ՓԲԸ, «Վիվա Արմենիա» բջջային օպերատորի կայան, «ԷՎԱ-ՄԱԿ» ՍՊԸ, «Պապյան և Որդներ» ՍՊԸ, «ՍԼԼ ԳԱԶ» ՍՊԸ, Վանահովիտ և Ոլորան թաղամասեր, «ԱԻՍԱ» ՍՊԸ, ինչպես նաև Ջ. Ավետիսյանի, Ս. Պողոսյանի, Ս. Հովակիմյանի, Զ. Սարգսյանի, Ա. Հարությունյանի, Ն. Թորոսյանի և Ս. Մանուկյանի սեփականության օբյեկտներ։
11:00–16:00՝ Քասախ գյուղ՝ մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ. Չաուշի, Մուշի, Զորավար Անդրանիկի և Ս. Փարաջանովի փողոցներ։
11:00–17:00՝ Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամաս, Հրազդանի բժշկական կենտրոն, «Պրոֆմեդ» և «Պրոֆտեստ» ՍՊԸ-ներ, «Վ. Ավետիսյան» հացի փուռ, «Կրիստալ», «Էռո Լյուքս» և «Գուռման» ռեստորաններ, «Շադե», «Լիլիթ Ղուկասյան», «Աջումյան Խաթուն», «Աղաբեկ Մարտիրոսյան», Կարեն Պողոսյան, Լյուդվիկ Մնացականյան, Արմեն Հովհաննիսյան, Ժիրայր Տեր-Մկրտչյան և Մհեր Հուսոյան ԱՁ-ներ, դատարան, Սոցիալական ապահովության բաժին, «Եմուկ» կենտրոն, «Սիթի» առևտրի կենտրոն, «Վաղարշ» ՍՊԸ, թիվ 69–95, 120–130, 201–208, 230–238, 252–265 և 301–314 շենքեր ու հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։ Նույն ժամերին էլեկտրամատակարարումը կդադարեցվի նաև Կապուտան, Ջրաբեր, Հատիս և Զովաշեն գյուղերում՝ ամբողջությամբ։
12:00–15:00՝ Արզնի գյուղ՝ մասնակի, հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ։
Գեղարքունիքի մարզ
11:00–11:30՝ Զոլաքար գյուղն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։
11:30–14:00՝ Վարդենիս քաղաք՝ Միկոյան, Մյասնիկյան, Չարենցի, Վ. Համբարձումյան և Տերյան փողոցներ՝ մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։
11:30–16:00՝ Վարդենիս քաղաք՝ Գ. Նժդեհի, Լեռնագործների, Հովհաննես Արզոյան, Չարենցի և Ջիվան Պողոսյան փողոցներ՝ մասնակի, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ։
11:00–17:00՝ Սևան քաղաք՝ Նաիրյան փողոցի 175 շենքն ամբողջությամբ։
Լոռու մարզ
11:00–15:00՝ Սպիտակ քաղաք՝ Իտալական թաղամաս, Բլագոդարնոյե գյուղ, Մեղվահովիտ և Նորամուտ գյուղեր, «Տաշիր Ագրո» ՍՊԸ, Սարամեջ գյուղ և Ջրաշեն գյուղ՝ մասնակի։
Շիրակի մարզ
11:00–14:30՝ Աշոցք համայնք՝ Մեծ Սեպասար գյուղի 4-րդ փողոց։
Սյունիքի մարզ
11:00–16:00՝ Դարբաս գյուղ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է պահպանել էլեկտրաանվտանգության կանոնները։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից