Արմեն Աշոտյան․ TRIPP նախագիծը կարող է Հայաստանը վերածել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության թիրախի
Հասարակություն
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քննադատել է TRIPP նախագիծը՝ այն համարելով ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող նախաձեռնություն, որը, նրա գնահատմամբ, կարող է ռիսկեր ստեղծել Հայաստանի ինքնիշխանության և ազգային շահերի համար։
Աշոտյանի խոսքով՝ Հարավային Կովկասում մրցակցում են հինգ հիմնական տրանսպորտային նախագծեր՝ TRIPP-ը, Վրաստանի Անակլիայի խորջրյա նավահանգիստը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Արաքսի միջանցքը և Թուրքմենստան-Իրան-Թուրքիա երկաթուղային երթուղին։
Նա կասկածի տակ է դրել TRIPP-ի տնտեսական արդյունավետությունը՝ նշելով, որ տարածաշրջանում արդեն գործում են այլընտրանքային երթուղիներ, իսկ նոր ենթակառուցվածքների կառուցումը կարող է պահանջել ավելի քան 2,4 միլիարդ դոլարի ներդրում։ Աշոտյանի գնահատմամբ՝ գործող տրանսպորտային ուղիների և կառուցվող ենթակառուցվածքների պայմաններում նոր նախագծի բեռնահոսքի ու եկամտաբերության հեռանկարները մնում են անորոշ։
Աշոտյանը նաև պնդել է, որ նախագիծը կարող է նպաստել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ ցամաքային կապի ամրապնդմանը՝ միաժամանակ սրելով Իրանի մտահոգությունները տարածաշրջանում ամերիկյան ներկայության վերաբերյալ։
Հայաստանի ինքնիշխանության հարցին անդրադառնալով՝ նա մտահոգություն է հայտնել նախագծի կառավարման մոդելի և օտարերկրյա ներդրողների ազդեցության հնարավոր ծավալի վերաբերյալ՝ պնդելով, որ դա կարող է սահմանափակել Երևանի որոշումների կայացման հնարավորությունները։
Աշոտյանի կարծիքով՝ TRIPP-ի աշխարհաքաղաքական ռիսկերը կարող են գերազանցել դրա տնտեսական օգուտները, իսկ Հայաստանի համար կարևոր է ապահովել, որ տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերը ծառայեն երկրի ազգային շահերին։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից